Ադրբեջանը կրճատել է պարենային մթերքների ներկրումը
2016թ. հունվարին Ադրբեջանը ներկրել է 68 356,38 հազար դոլարի պարենամթերք, ինչը 8,44%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն:
Տեղեկությունների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում մսի ներկրումը կրճատվել է 21,93%-ով ու հասել 1 535,91 հազար դոլարի, կաթը՝ 23,3%-ով՝ մինչև 452,18 հազար դոլար, կարագը՝ 53,83%-ով, հացահատիկը՝ 63,15%-ով:
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում ավելացել է շաքարի ներկրումը՝ 70,63%-ով, միրգ-բանջարեղենի ներկրումը՝ 2,4 անգամ: