«Տպավորություն է, որ դուք պատրաստում եք ընտրակեղծարարության նոր, մեծ էտապ». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տեղեկություններով՝ նոր Ընտրական օրենսգիրքն արդեն պատրաստ է և ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջինս համաձայնություն տա դրան: Այսօր ԱԺ նիստում նա հայտարարեց, որ փաստորեն, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, կուլուարային աշխատանքներ են տարվում: Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ է իշխանությունը խուսափում ընդդիմությունից:

«Տպավորություն է, որ դուք պատրաստում եք ընտրակեղծարարության նոր, մեծ էտապ»: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ԸՕ-ն դեռ չի մտել ԱԺ և «հանգստացրեց», թե որևէ անդրկուլիսային կամ կուլուարային աշխատանք չկա և չի եղել. «Հենց որ լինի փաստաթուղթը, այդ փաստաթուղթը կդառնա լայն քննարկման առարկա»:  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հայտարարեց, որ նախագիծը Վենետիկ կարելի է մի քանի անգամ ուղարկել. «Դա չի նշանակում, որ Վենետիկի եզրակացությունը Ձեր և մեր համար դոգմա է»:

Տեսանյութեր

Լրահոս