Բաժիններ՝

«Դուք դավադիտ եք անում մարդու, ինձ էլ եք դավադիտ արել». Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողներին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի մասնակցելու լրագրողների նախաձեռնած ստորագրահավաքին և բողոքի ակցիային՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքի: Հիշեցնենք, որ վերջինս Ազգային ժողովում խմբված լրագրողներին «նախիր» էր անվանել: Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյանը, լրագրողներին հորդորեց այս անգամ ոչինչ չնախաձեռնել:

«Եկեք էս անգամ թարգեք, որևէ բան մի արեք, մյուս անգամ ինչ ուզում եք՝ արեք: Իմ ընկերը չի վիրավորել, իմ ընկերոջը դուք ջղայնացնում եք, անկապ հարցեր եք տալիս, եթե իմ ընկերը մի վատ բան արած լինի, ամոթ չի՝ ես ներողություն կխնդրեմ: Դուք դավադիտ եք անում մարդու, ինձ էլ եք արդեն դավադիտ արել»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Մ. Սեդրակյանի և լրագրողներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ս. Ալեքսանյանն ասել էր, որ չի հավատում, որ իր գործընկերը լրագրողներին «նախիր» է անվանել և հետո էլ հայհոյել է.

«Չեմ հավատում: Աչքովս էլ տեսնեմ՝ չեմ հավատա, հաստատ դուք մոնտաժ եք արել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս