Ողբերգական դեպք. քաղաքացին ընկել է 9 մ խորությամբ հորանը և մահացել
Փետրվարի 21-ին ժ.14:16-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացին (Հայկ Սարգսյան) ընկել է «Թեղուտ» ՓԲԸ-ի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. հորանից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժ.14:18-ին դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.15:15-ին (վերադարձ ՀՓՋ՝ ժ.22:42-ին): Ժ.15:30-ին դեպքի վայր է մեկնել ԼՄՓՎ ՕԽ-ն՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ.Անտոնյանի գլխավորությամբ (կանչի վայր՝ ժ.16:50-ին, վերադարձ՝ ժ.22:30-ին):
Ժ.20:49-ին հրշեջ-փրկարարների և Ախթալայի թվով վեց լեռնափրկարարների համատեղ ուժերով հորանից դուրս է բերվել Հայկ Սարգսյանի (ծնվ.1959 թ.) դին, և այն հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: