Բաժիններ՝

Լուկաշենկոն իր զորակցությունն է հայտնել Բաշար Ասադին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը, որտեղ վերջինս իր աջակցությունն է հայտնում սիրիացի ժողովրդին՝ տարածքային ամբողջականության ու երկրի ինքնիշխանության համար պայքարում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Բելառուսի կոմկուսի մամլուլի ծառայությանը, որի պատվիրակությունը այցելել էր Դամասկոս աշխատանքային այցով:

«Դամասկոսում աշխատանքային այցով գտնվող Բելառուսի պատվիրակությանն ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:
«Ուղերձում աջակցության խոսքեր են՝ ուղղված սիրիացի ժողովրդին իր տարածքային ամբողջականության ու երկրի ինքնիշխանության համար մղած անզիջում պայքարում:

Հաստատվել են Բելառուսի մտադրությունները՝ այսուհետ ևս զարգացնել բարեկամական հարաբերությունները Սիրիայի հետ, ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29