Բաժիններ՝

Ուժեղ քամին վնասներ է հասցրել

Փետրվարի 22-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.30-ի սահմաններում ուժեղ քամուց պոկվել են Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի թիվ 1-ին փողոցի Զ. Ղ.-ին պատկանող 55-րդ տան մոտակա անասնագոմի տանիքի կառուցատարրերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արագածի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել են Գեղաձոր գյուղի 1-ին փողոցի Զ. Ղ.-ին պատկանող 55-րդ տան մոտակա անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ 60 քմ և Մ. Մ.-ին պատկանող թիվ 11 տան տանիքի կառուցատարրերը՝ մոտ 80 քմ թիթեղ:

Դեպքի մասին տեղեկացվել են Գեղաձորի գյուղապետը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29