«Հո, խալխ չե՞ն, մեկս մեկին պետք է օգնենք». Առաքել Մովսիսյանը՝ ուրիշի փոխարեն քվեարկելու մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) չի նկատել, որ քվեարկել է ուրիշի փոխարեն: Այսօր Ազգային ժողովում լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ուրիշի փոխարեն քվեարկել է: Ի պատասխան՝ նա ասաց՝ չի նկատել, որ ուրիշի փոխարեն է քվեարկել:
«Հետո էլ՝ հո, խալխ չե՞ն, մեկս մեկին պետք է օգնենք: Ստեղ ուրիշ մարդ չկա, սաղ մերոնք են, ընդդիմադիրներն էլ են մերոնք»,- հայտարարեց պատգամավորը: