
Ազգային ժողովն սկսեց աշխատանքը առանց Գալուստ Սահակյանի

Ազգային ժողովն այսօր սկսեց հերթական նստաշրջանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրկին բացակայում է ԱԺ-ից: Նախքան օրակարգին անցնելը՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ Գ.Սահակյանը լավ է:
«Նա տան է, ապաքինվում է, մի քանի օրից կվերադառնա աշխատանքի»,- ասաց Հ.Նաղդալյանը:
ԱԺ օրակարգը ներկայացրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շամազանովը: