ԴԱԻՇ-ն իր վերահսկողության տակ է վերցրել Ասադի բանակի մատակարարման միակ մայրուղին Հալեպում
ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել միակ մայրուղին, որով իրականացվում է Հալեպ շրջանում սիրիական զորքերի մատակարարումը, հայտնում է Al Masdar-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ փետրվարի 21-ի երեկոյան ահաբեկիչները հարձակվել են Հալեպ նահանգի հարավարևելյան մասում գտնվող Ռասմ ան-Նաֆալ բնակավայրի մերձակայքում Սիրիայի ազգային պաշտպանության ուժերի դիրքերի վրա: Արդյունքում՝ սիրիական կառավարական ուժերը ստիպված են եղել նահանջել:
Մոտակա ժամերին, ինչպես սպասվում է, սիրիական բանակը կսկսի հակահարձակումը՝ նպատակ ունենալով ԴԱԻՇ-ի զինյալներին դուրս հանել բնակելի կետից:
Al-Masdar-ի տվյալով՝ սա վերջին 5 ամսում 2-րդ դեպքն է, երբ ԴԱԻՇ-ի զինյալները կտրում են Հալեպում կառավարական ստորաբաժանումների իրենց մատակարարման բազաներից: