Բաժիններ՝

Թուրքիայի արտաքին սահմանների պաշտպանությունը առաջնային խնդիր է ԵՄ-ի համար. Գերմանիա

Եվրամիության երկրների համար միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում առաջնային է Թուրքիայի հետ արտաքին սահմանների պաշտպանությունը, ARD հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:

«Բոլոր երկրները համաձայն են, որ Թուրքիայի հետ արտաքին սահմանների պաշտպանությունն առաջնային խնդիր է: Դա ներառում է և´ Frontex-ի (ԵՄ սահմանային գործակալություն) մասնակցություն, և´ ՆԱՏՕ-ի ավանդ, դա նաև նշանակում է, որ փախստականներին անհրաժեշտ կլինի հետ ուղարկել Թուրքիա»,- ասել է նա՝ հավելելով, թե մոտակա երկու շաբաթները ցույց կտան, թե որքանով են այդ միջոցառումներն արդյունավետ:

Նրա խոսքով՝ «որոշակի հանգամանքների դեպքում» կարող է անհրաժեշտ լինել պաշտպանություն նաև «Շենգենյան գոտու մյուս սահմաններում»: Նա նաև նշել է, որ Գերմանիան երկարաժամկետ հեռանկարում մտադիր չէ հանդուրժել մյուս երկրների փորձերը՝ «իրենց խնդիրները լուծել՝ պատասխանատվությունը գցելով Գերմանիայի ուսերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29