Հերմինե Նաղդալյանը համարյա դատապարում է Մհեր Սեդրակյանին

Այսօր ԱԺ նիստում պատագամվոր Նիկոլ Փաշինյանը մտահոգություն արտահայտեց 5-րդ գումարման Ազգային ժողովում լրագրողների հասցեին վիրավորանքներ և պիտակավորումներ հնչելու կապակցությամբ:

«Ի դեմս լրագրողների գործ ունենք հանրության հետ մեզ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ»,- ասաց Ն.Փաշինյանն ու կոչ արեց լրագրողների հետ հարաբերություններում պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները:

Հիշեցնելով օրեր առաջ Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև տեղի ունեած միջադեպը, Ն.Փաշինյանը դատապարտեց դա և կոչ արեց վերջ տալ նման դեպքերին, որը նաև ԱԺ հեղինակության հարց է և խոչըդնոտում է լրագրողների գործունեությունը:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նույնպես դատապարտեց տեղի ունեցածը և իր հերթին կոչ արեց, որպեսզի ոչ միայն պատգամավորները լրագրողների, այլև նաև լրագրողները՝ պատգամավորների հետ հարաբերություններում պահպանեն էթիկայի կանոնները:

Տեսանյութեր

Լրահոս