ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ գտնվող սուրբ Եղիայի (Դեյր Մար Եղիա) հնագույն քրիստոնեական մենաստանը, հայտնում է BBC-ն:
«Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Յուրա Մովսիսյանի տեղափոխության մասին:
Շատ ավելի պատվաբեր է հաղթել լիարժեք առողջական ֆորմայի մեջ գտնվող մարդկանց, թեպետ, ես այս վիճակում էլ եմ լավ դիմադրել ու դիմադրելու բոլոր այն մարտահրավերներին, որոնք ունեմ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ, իհարկե, նաև առողջություն մաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև կարծում եմ, որ քաղաքական ցանկացած գործիչ պետք է լինի ֆորմայի մեջ, այսպես ասած՝ ճիշտ մարզավիճակում, ու քաղաքական պայքարը պետք է ընթանա ազնիվ խաղի կանոններով»:
Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն:
Իրանական մամուլը տեղեկացնում է, որ Իրանի հավաքականի ավագ Անդրանիկ Թեյմուրյանը տեղափոխվել է Թեհրանի «Սայփա»:
Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց երկարացնել նոյեմբերին ԱԱԾ կողմից վնասազերծված խմբի գործով կալանավորված Մարինե Կաթանյանի կալանքի ժամկետը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է բոլոր բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Մինսկում կայանալիք Լիվենցևի հուշամրցաշարին և Սոֆիայի՝ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահն իր ափսոսանքն է հայտնել այն բանի առնչությամբ, որ ռուսական պատվիրակությունը որոշել է բաց թողնել ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, հայտնում է BBC-ն:
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունը հաստատում է «Ջիհադի Ջոն» անունով հայտնի իր զինյալի սպանության լուրը, հայտնում է AFP-ն:
«Եվս 5 ուսումնական օր լրացնելու համար դպրոցներին կառաջարկենք կամ 5 շաբաթ օր դաս անցկացնել, կամ մեկական լրացուցիչ ժամ դնել շաբաթվա ընթացքում»:
Կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները քաղաքացիական հասարակության կարեւոր ձեռքբերումներից են, որոնք կոչված են ապահովելու երկրում իրավունքի գերակայությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, պաշտպանելու պետության եւ քաղաքացիների շահերը, մարդու իրավունքներն ու ազատությունները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադդա քաղաքում գտնվող համալսարանի վրա զինյալների հարձակման հետևանքով, վերջին տվյալների համաձայն, սպանվել է նվազագույնը 20 մարդ, վիրավորվել է գրեթե 50 մարդ, հայտնում է BBC-ն:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով:
Արցախում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով վերջին օրերի ընթացքում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր Վիեննայում դարձյալ կհանդիպի ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ, նախօրեին հայտնել է Կալաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հունվարի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսը Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կողաշրջվել է ճանապարհի միջնամասում գտնվող կանաչապատ գոտու վրա:
Նա նշեց, որ լուսաթափանցելության նորմերը սահմանում են, որ առջևի դիմապակին պետք է լինի 75 տոկոս, վարորդի կողային ապակիները՝ 70 տոկոս, մնացած ապակիների թափանցելիությունը չի սահմանվում. «Այդ նորմերը մոտ են լրիվ թափանցիկ ապակիներին։ Առարկաների աղավաղում չի առաջանում այդ չափով թաղանթապատված ապակիներից»։
ԶԼՄ-ների միջոցով ստացանք ՀՀ քաղաքաշինության նախարարության արձագանքը․ «Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: Ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին», բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա և չի եղել: Դա այդ թեման բարձրացնողների հիվանդ երևակայության արդյունքն է»:
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում պարետային ժամի դադարեցումից հետո առաջին անգամ փողոցներում արված լուսանակարները դաժան տեսարաններ են պատկերել:
«Բամբասանքները չեմ մեկնաբանում»,- այսպես արձագանքեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` խոսելով իր հրաժարականի վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին: «Հարցրեք նրան, ով գրել է»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրը հերքել է մեղադրանքները, թե մահապատժի ենթարկված շիա հայտնի քարոզիչ Նիմր ալ-Նիմրը եղել է աստվածաբան, ով առնչություն չի ունեցել ահաբեկչությանը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Ալ-Ջուբեյրը CNN-ին տված հարցազրույցում:
Հայկական կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մեծ բլոգային պլատֆորմ և հրապարակել 16 հազար օգտատերերի տվյալներ:
«Արբեջանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կարող է արձագանք ունենալ ղարաբաղյան հարցում։ Այս ճգնաժամում իրենք կարող են որոշում ընդունել` կոմպենսացնել պատերազմը, որպեսզի շեղեն ներքին լսարանի ուշադրությունը»:
Ամերիկյան իշխանությունների կողմից ազատ արձակված իրանցիները չեն ցանկացել վերադառնալ հայրենիք, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին, որոնք ծանոթ են իրավիճակին:
Հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը, երբեմն դրանց հանիրավի շահարկումը որոշեցինք ներկայացնել ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերը ըստ պատճառների: Տվյալները ամփոփված են հաշվի առնելով նաև քննության գործընթացները, հստակ որակումները և այլն:
Ի նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող քաղաքացիների աշխատատեղի խնդիրը՝ Գյումրու քաղաքապետարանը պատրաստակամ է նրանց ապահովել աշխատանքով: Ցանկություն հայտնողները կարող են դիմել Գյումրու քաղաքապետարան:
«Այս պահին կտրուկ բարելավում է նկատվում: Մեր հիվանդների մոտ 99 տոկոսը ապաքինված, առանց որևէ առողջական խնդրի՝ դուրս են գրվում, և այցելությունների ընթացքում բարելավում է նկատվում պոլիկլինիկական ցանցում: Ինչ վերաբերում է դպրոցներում դասերին, այդ հարցն այժմ մշտադիտարկվում է՝ հաշվի առնելով, որ մենք մինչև ուրբաթ օրը դեռևս կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում միայն հանդես կգանք առաջարկով»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հունվարի 19-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկումը, որին ելույթով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: