Բաժիններ՝

Թուրքիայի Սիլոփի շրջանում շենքերի պատերին «Հայ բճեր» գրություն է հայտնվել

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում պարետային ժամի դադարեցումից հետո առաջին անգամ փողոցներում արված լուսանակարները դաժան տեսարաններ են պատկերել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Պարետային ժամը, որը սկսվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, դադարեցվել է մասնակի՝ շուրջօրյա պարետային ժամը փոխարինվել է գիշերայինով: Բնակիչները կարող են փողոց դուրս գալ առավոտյան 05:00-ից մինչև 18:00-ը:

Թուրքական «Cumhuriyet» թերթը գրում է, որ պարետային ժամը հանվելուց հետո անգամ ժողովուրդը դուրս չի գալիս տներից՝ վախենալով դիպուկահարներից: Սիլոփիի շրջանում որոշ շենքերը ավերվել են, 7 թաղամասում ջրի և կոյուղու ցանց ամբողջությամբ ոչնչացվել է:

Թերթը գրում է, որ ուշադրության են գրավում հատկապես շենքերի պատերին արված գրությունները. «Հայ բճեր», «Յալչընհանի թիմ», «PÖH» (Ոստիկանության հատուկ գործողություններ): Փողոցներում լիքն են կենդանիների դիակները, որոնք, ըստ բնակիչների տեղեկությունները, կամ գնդակահարվել են կամ սատկել սովից:

silopi 8 silopi 7 silopi 5 silopi 1 silopi 3 silopi ermeni

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս