«Ուզում են, որ վարորդը ոչ թե թաղանթապատի մեքենայի ապակին, այլ փոխարինի գործարանային մգեցված ապակիով». Էդուարդ Հովհաննիսյան

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ այսօրվա դրությամբ իրենց կազմակերպություն ամենաշատ զանգերը գալիս են ապակիների լուսաթափանցելիության խնդրի վերաբերյալ:

Նա ասաց, որ թաղանթապատումն ունի առավելություններ և թերություններ. «Առավելություններն են՝ շոգ եղանակին հով է սրահում, պաշտպանում է ապակիների փշրումից վթարի դեպքում, պաշտպանում է արևի ճառագայթներից, չի գունաթափում պաստառը մեքենայի միջի, չի թողնում, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցեն ներս, թաղանթապատումից կողային ապակին եռապատիկ ավելի է դառնում, քան առանց թաղանթապատման: Թերություններ` երեկոյան ժամերին վատթարացնում է շրջապատի ընկալելիությունը, դիմացի մեքենաների մոտահար լույսը կարող է ընկալվել՝ որպես կայանված մեքենայի եզրաչափային լույս: Այսինքն՝ եթե առջևի ապակին շատ մգեցված լինի, վարորդին կարող է թվալ, թե ոչ թե հանդիպակաց եկող, այլ կանգնած մեքենա է, և կղեկավարի այնպես, ինչպես կանգնած մեքենայի հետևից կաներ, որը վտանգավոր է: Առավել վտանգավոր է հետընթացի ժամանակ: Թերություն է նաև այն, որ առջևից ընթացող մեքենայից առաջ հնարավոր չի լինում տեսնել դիմացի փոքր մեքենան կամ հեծանիվը: Չկա Հայաստանում վարորդ, որ նույնիսկ իր «չմո» մեքենան չթաղանթապատի»։

Նա նշեց, որ լուսաթափանցելության նորմերը սահմանում են, որ առջևի դիմապակին պետք է լինի 75 տոկոս, վարորդի կողային ապակիները՝ 70 տոկոս, մնացած ապակիների թափանցելիությունը չի սահմանվում. «Այդ նորմերը մոտ են լրիվ թափանցիկ ապակիներին։ Առարկաների աղավաղում չի առաջանում այդ չափով թաղանթապատված ապակիներից»։

Ըստ նրա՝ եթե վարորդի մեքենայի ապակիների մգեցվածությունը 75 տոկոս նորմայի սահմաններում է, իսկ կողքին ուրիշ մեքենա է, որի գործարանային ապակին զրոյական է, բայց նա թաղանթապատել է 75 տոկոսով, ապա վերջինս տուգանվում է. «Սա արդեն խոսում է այն մասին, որ ցանկանում են ապակիները վաճառել, այսինքն՝ վարորդը ոչ թե թաղանթապատի ապակին, այլ փոխարինի գործարանային մգեցված ապակիով»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս