Բաժիններ՝

«2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը, երբեմն դրանց հանիրավի շահարկումը որոշեցինք ներկայացնել ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերը ըստ պատճառների: Տվյալները ամփոփված են հաշվի առնելով նաև քննության գործընթացները, հստակ որակումները և այլն:

2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ, որոնց հիմնական պատճառներն են հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն և այլ գործողություններ)` 38 մահ, ավտովթարը` 2, հիվանդությունը` 2, սպանությունը` 1, ինքնասպանությունը և ինքնասպանության հասցնելու դեպքերը՝ 6, դժբախտ պատահարները՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով մահերը՝ 3, ականի պայթյունը՝ 1»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031