Բաժիններ՝

Կախա Կալաձեն այսօր Վիեննայում կհանդիպի «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր Վիեննայում դարձյալ կհանդիպի ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ, նախօրեին հայտնել է Կալաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Կալաձեն հայտնել է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններին չի մասնակցի ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Ես նույնպես կմասնակցեմ հանդիպմանը, ու մենք առավելագույնս կփորձենք հասնել արդյունքի, որն ընդունելի կլինի մեր երկրի ու մեր ոլորտի համար: Հանդիպմանը ներկա չի լինի պարոն Միլլերը, ներկա կլինի տիկին Բուրմիստրովան»,- հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարը՝ խոստանալով հանդիպման ավարտին մանրամասներ ներկայացնել բանակցությունների ընթացքի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031