
Փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը հունվարի 1-ից անվճար է

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. «Հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական վիճակը, նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները ավտոկայանատեղիների համար պահաջվելիք գումարի մասով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202 –Ն որոշմամբ հաստատեց. համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ. հունվարի 1-ից դարձնել անվճար: Նման որոշման հիմք հանդիսացել է նաև այն փաստը, որ վճարովի ավտոկայանատեղիներից համայնքային բյուջե տարեկան մուտքագրվում էր չնչին գումար:
Ի նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող քաղաքացիների աշխատատեղի խնդիրը՝ Գյումրու քաղաքապետարանը պատրաստակամ է նրանց ապահովել աշխատանքով: Ցանկություն հայտնողները կարող են դիմել Գյումրու քաղաքապետարան»: