Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են հակառակորդի կողմում հայտնված Անդրանիկ Գրիգորյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ հանդիպել են մարտի 22-ին առաջնային գիծն անցած ու հակառակորդի կողմում հայտնված Անդրանիկ Գրիգորյանին: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 168.am-ին փոխանցեց, որ հանդիպման ժամանակ փոխանակվել են ընտանեկան տեղեկություններ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Գրիգորյանը զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել էր առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031