Բաժիններ՝

Costa Concordia զբոսանավն օգտագործվել է թմրանյութերի մատակարարման համար

Իտալական La Repubblica թերթի փոխանցմամբ՝ 2012 թվականին Իտալիայի ափերի մոտ խորտակված Costa Concordia զբոսանավում գտնվել է թմրանյութի խոշոր խմբաքանակ: Այս մասին են վկայել մաֆիայի բանակցությունների ձայնագրությունները, որոնք հայտնվել են թերթի տրամադրության տակ:

Ձայնագրությունն իրականացրել է Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը: Հետաքննությունը կապված է Հարավային Ամերիկայից կոկաինի խոշոր խմբաքանակների մատակարարումների հետ: Քննիչների կարծիքով՝ զբոանավում քրեական բեռան հայտնվելուն նպաստել են նրա անձնակազմի անդամները:

Սակայն նավի խորտակվելուց հետո այդ բեռն այդպես էլ չի հայտնաբերվել: Costa Concordia զբոսանավը խորտակվել է 2012 թվականի հունվարի 14-ին, երբ նա Ջիլիո կղզու ափերի մոտով անցնելիս բախվել է խութի: Նավի վրա գտնվել է մոտ 4200 ուղևոր ու անձնակազմի անդամներ: Աղետի հետևանքով զոհվեց 32 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031