
Քարաթափում՝ Կապան-Գեղի ավտոճանապարհին

Մարտի 31-ին, ժամը 11.47-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են Կապանի ՃՇՇ-ի աշխատակիցները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն