Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի սպասարկումը չվստահվեց «Էյր Արմենիա»-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն պահից, երբ «Արմավիա» ավիաընկերությունը սնանկացավ, նախագահական ինքնաթիռը սկսեց սպասարկել «Ավիաուսումնական կենտորն» ՓԲԸ-ն: Նույնիսկ այն բանից հետո, երբ «Էյր Արմենիա» ավիաընկներությունը կազմավորվեց և 2013-ի հոկտեմբերից սկսեց չվերթներ իրականացնել, նախագահական ինքնաթիռի թռիչքները կազմակերպում էր նշված ՓԲԸ-ն:

Ինչո՞ւ այն չվստահվեց «Էյր Արմենիա»-ին: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ ՓԲԸ-ի կողմից Սերժ Սարգսյանի ինքնաթիռի չվերթների ապահովումը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունները համոզված են՝ հայկական փոխադրողը կանոնավոր և հաստատուն գործունեություն չի կարողանա ծավալել, իսկ նախագահական ինքնաթիռին անհրաժեշտ է ապահովել կանոնավոր թռիչքներ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս