Ի՞նչ «սև կատու» է անցել Արամ Հարությունյանի և Արթուր Հարությունյանի (Պալաչ) արանքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի եւ «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են: Ըստ նույն լուրերի՝ Հարությունյանը ցանկացել է, որ Աբովյանի հեռուստաընկերությունը գտնվի իր վերահսկողության տակ, սակայն մինչ օրս այդ գործը «վստահվել» էր Պալաչին:

Արդյունքում Կոտայքի մարզպետարանը սկսել է իր ձեռքի տակ եղած միջոցներով դժվարացնել հեռուստաընկերության աշխատանքները: Մասնավորապես, մարզպետարանի կողմից կազմակերպված միջոցառումների մասին հեռուստաընկերությանը ոչ մի տեղեկություն չի տրամադրվում եւ այսպես շարունակ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց լուրերի առնչությամբ կողմերից մեկնաբանություն ստանալ: Նշված հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար Արմեն Դավթյանն ասաց, որ իրենք իրենց տեսակետն արդեն հայտնել են հաղորդումներում:

Իսկ Կոտայքի մարզպետարանի լրատվության վարչության պետ Արմեն Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա, մարզպետը բազմաթիվ անգամ համագործակցության կոչ է արել. «Լինում են դեպքեր, որ համաձայնեցման խնդիր է լինում, յուրաքանչյուր ճշտումից հետո, ես անձամբ եմ իրենց տեղյակ պահում նման միջոցառումների մասին»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս