Բաժիններ՝

ՌԴ Հեռավոր Արևելքում մեկնարկել են վերջին 25 տարվա խոշորագույն զորավարժությունները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում երեկ մեկնարկել են ավիացիայի ու ՀՕՊ-ի ուժերի զորավարժությունները, որոնցում ներգրավված են նաև ռազմածովային ուժերն ու ծովային ավիացիան: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ռազմական գերատեսչությունում նրա աղբյուրը:

Ընդգծվում է, որ դրանք Հեռավոր Արևելքում իրականացվող խոշորագույն զորավարժություններն են Խորհրդային միության փլուզումից հետո: Զորավարժություններում ներգրավված են С-300 ու С-400 զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաև ավելի քան 100 մարտական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:

Զորավարժություններում մշակվում են ավիացիայի փոխադրման ու հակառակորդի զանգվածային հարվածը հետ մղելու առաջադրանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031