Բաժիններ՝

Չարբախում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չարբախում հնչած կրակոցների դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ  քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքրի 34-104-րդ և 235-րդ հոդվածներով՝ սպանության փորձ, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մարտի 31-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Aysor.am-ը գրել էր, որ վիրավորվածը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի ընկերն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս