Ֆրանսիայի ՏԻՄ ընտրություններում «հաղթել է» Վլադիմիր Պուտինը. WSJ
The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հաղթել» է Ֆրանսիայում անցկացված համազգային ՏԻՄ ընտրություններում: Ընտրություններում լավագույն արդյունքը ցուցաբերել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունն ու նրա դաշնակից ուժերը:
Ավելի վաղ Սարկոզին աղետ էր որակել Եվրոպայի ու Ռուսաստանի հեռացումը միմյանցից, նա պուտինյան Ռուսաստանը համարում է գործընկեր: Ժամանակին Սարկոզին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահության վաղ փուլերում ուղիներ է փնտրել նրա հետ փոխգործակցելու համար, սակայն չի արժանացել փոխադարձության:
Ամերիկացի լրագրողների խոսքերով՝ եվրոպացի առաջնորդներից հաճախ կարելի է դժգոհություններ լսել Օբամայի վերաբերյալ, որ նա «սառն է, ինչպես ձուկը»: Սարկոզին ի սկզբանե փորձել է հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ:
2008 թվականի ռուս-վրացական պատերազմից ժամանակ հանդիսանալով ԵՄ-ի միջնորդը՝ Սարկոզին «մոռացավ» պատժել Մոսկվային՝ վրացական երկու նահանգների բռնակցման համար: Նրա ժամանակ սկսվեց Ռուսաստանին «Միստրալ» տիպի ռազմանավեր մատակարարելու գործընթացը, ինչը կասեցրեց Ֆրանսուա Օլանդը:
Տակտիկական պլանում Սարկոզին 2017 թվականի նախագահական ընտրություններից առաջ «ապաամերիկանացնում» է իրեն և օգտագործում է ազգայնական «ակորդներ»: Ֆրանսիայի նախագահական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի հունվարին՝ այն բանից մոտ 4 ամիս անց, ինչ Օբաման հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին: