Նախորդ տարի շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից զատ, վարչության աշխատակիցները ևս 14 դեպքով կանխել են մոտ 3.3 կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրանյութերի ապօրինի տարանցման փորձեր, այդ թվում՝ 150 գրամ ափիոնի, մոտ 470 գրամ հաշիշի, 23 գրամ հերոինի, 2.6 կգ կանեփի, ինչպես նաև մի քանի տասնյակ հաբերի տեսքով:
Նախագահ Բակո Սահակյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին հունիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին:
Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվական ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը 688.325 է, այսինքն՝ շուրջ 38 տոննայով պակաս:
Հղիության 9-րդ ամսում գտնող 18-ամյա աղջիկը բարձրաձայնել է, որ ամիսներ առաջ «Odnoklassniki.ru» -ի սոցիալական ցանցի միջոցով ծանոթացած երիտասարդն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում ներկա է գտնվել «Խնոցի» արցախյան փառատոնին:
Հունիսի 2-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` արծվի արձանի մոտակայում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ.Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունում մինչև այժմ շարունակվում է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ հանդիպումը, որն սկսվել էր ժամը 13:00-ին:
Շատ հետաքրքիր է սա, որը մեզ պետք է թույլ տա մտածել` ուժեղացնո՞ւմ են մեզ ռուսական զորքերը, թե՞ թուլացնում: Դա լուրջ խնդիր է, որը Հայաստանում երբևէ չի քննարկվում: Ցանկացած օտար զորք այլ երկրի տարածքում թուլացնում է այդ երկիրը, որովհետև որոշումները չի ընդունում ռազմաբազան հյուրընկալող երկիրը:
Կաթի արտադրության մեծ մասը՝ 17.2 հազար տոննան, բաժին է ընկնում Գեղարքունիքի մարզին։ Երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 12.9 հազար տոննա, երրորդում՝ Լոռու մարզը՝ 10.3 հազար տոննա։
Նախնական տվյալներով` մահվան պատճառը հետվիրահատական բարդություններն են եղել, մասնավորապես` առաջացած թրոմբը:
Այսօր Ազգային Ժողովում 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ վիճաբանություն ծագեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանի միջև:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դժգոհեց Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Արարատի հատվածից:
Ժողովրդի, պետության վիճակն ուղղակիորեն կախված է կառավարման համակարգից՝ լավ կառավարման համակարգի դեպքում՝ կեցության մակարդակը բարձր է լինում, վատ կառավարման համակարգի դեպքում՝ հակառակը:
ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկան ժամանակ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանից հետաքրքրվեց, թե ովքեր են կաթի փոշի ներկրող ընկերությունները, խնդրեց անվանական նշել:
Հունիսի 2-ին Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Նա հետազոտվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղից էլ բարերարին այսօր առավոտյան տուն են ուղարկել:
Շատ լավ հիշում եք այն նամակը, որը ես ստանալուցս հետո անմիջապես փոխանցեցի Ձեզ: Մայիսի 30-ին լրագրողի հետ այցելեցինք Շիրազի 14 հասցե, որտեղ հանդիպեցինք բողոքող բնակիչների հետ:
«Զավեշտ է, բերում եք ստեղ ասում եք՝ լավն ա, հետո ասում եք՝ խոտան ա: 7 մլրդից ավելի հանել եք, որ քաղաքաշինական նպատակով ընդունելի չի: Ասում եք՝ գնացել, նայել ենք, կոնստրուկտիվ խոտան է: Պատգամավորները տեխնիկական առումով էդքան հնարավորություն չունեն, որ գնան՝ նայեն»,- այսօր ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դժգոհեց դպրոցների վերանորոգման աշխատանքներից:
Բազուկի հյութի վրա ավելացնել հավասար քանակությամբ կիտրոնահյութ, բնական մեղր (1։1։1 չափով) եւ դնել սառնարանի մեջ։ Օգտագործել այն 2 ժամ հետո, օրը 3 անգամ` 2-ական ճաշի գդալի չափով։ Օգնում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։
Հունիսի 01-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52305164 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Նա վստահեցրեց, թե ՀԷՑ-ի սեփականատերերի ճոխությունները՝ առաձնատների վարձակալություն, թանկարժեք ավտոմեքենաներ և այլն, չեն հաշվարկվել և չեն հաշվարկվի սակագնում: Նազարյանի խոսքով՝ սակագնի վրա կարող են ազդել մի քանի ցուցանիշներ, օրինակ՝ դոլար-դրամ փոխարժեքի տատանումը:
Ժամը 11:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն» գործարանի հարևանությամբ, բախվել են 27-ամյա Անդրանիկ Սարգսյանի վարած Honda մակնիշի 35 ԼD 308 համարանիշի, 34-ամյա Ալեքսանդր Սարգսյանի վարած Opel Omega մակնիշի 30 ՕՏ 038 համարանիշի և 58-ամյա Սամվել Կնյազյանի վարած Toyota մակնիշի 34 VQ 848 համարանիշի ավտոմեքենաները:
Այս պահին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում փակ քննարկում է ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ: Քննարկմանը մասնակցում են ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի փաստաթղթի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե, ի վերջո, ե՞րբ է ստորագրվելու պայմանագիրը:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին՝ Արմեն Հակոբյանը ժամանակավոր դուրս է գրվել, որպեսզի մասնակցի հորեղբոր թաղմանը:
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:
Ի՞նչ է «Ելակե Լուսինը»։ Լիալուսինը, որ հայտնվում է հունիսին՝ կոչվում է Ելակե Լուսին։ Հյուսիսային Ամերիկայում հունիսը ելակի բերքահավաքի լավագույն ամիսն է, այդ իսկ պատճառով այստեղ բնակվող հնդկացիներն այն անվանել են Ելակե Լուսին։
«Անընդհատ սպասում էի, որ կասեք՝ կոռուպցիա, մենաշնորհներ, ստվեր… ռիսկ չե՞ք անում ասեք դրա մասին»,- դժգոհեց Ա.Մանուկյանը: