Բաժիններ՝

Ոստիկանությունը բացահայտեց 38.000 դոլարի ավազակային հարձակումը. կատարողների մեջ էր քրեական անցյալով հարուստ հայտնի «Ալավերդյանցի Կոկոն». shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում կատարած անձանց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում 3 հոգի հարձակվել են Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արեգ Ջրբաշյանի վրա, ծեծի ենթարկել նրան, այնուհետ հափշտակել նրա պայուսակը, որի մեջ եղել է 38,000 ԱՄՆ դոլար, որից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Արդեն լուսաբացին ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստանում, որ նշված Mercedes-ը ուղևորություն է վերցրել Իսակովի պողոտա: Հասնելով Իսակովի պողոտա՝ այնտեղ հայտնաբերում են վթարված Mercedes-ը, որը բախվել էր մեկ այլ տաքսի ավտոմեքենայի, որից հետո ստահակները Mercedes-ը թողնելով վթարի վայրում՝ հեռացել են:

Անմիջապես ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական գործողություններ և ստանում են օպերատիվ տվյալներ, որ ավազակային հարձակում կատարողները գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում, ովքեր այնտեղ են մեկնել Range Rover մակնիշի 07 ՏZ 777 համարանիշի ավտոմեքենայով: Արդեն «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում քրեական հետախուզության աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալում են 25-ամյա Կոնստանտին Հունանյանին, 24-ամյա Աշոտ Կարինյանին և 25-ամյա Վաչագան Գեղամյանին: Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև գողոնը, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում նրանց մոտ հայտնաբերվում են դիմակներ, ռետինե մահակներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հունանյանը քրեական անցյալով հարուստ հայտնի Ալավերդյանցի Կոկոն է:դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս