Այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության Նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 4 անձանց մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
«Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները, ոչնչացնելով Հայաստանի Զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան, կանխում են շփման գծում թշնամու դիրքերը ամրացնելու փորձերը: Ադրբեջանի ԶՈՒ-ն, օգտագործելով խոշոր տրամաչափի զենք ու ականանետեր, կանխարգելել է հակառակորդի ակտիվացման փորձերը զորքերի շփման գծում»;
Սիրիայում լավ էր, բայց ուրախ եմ, որ Հայաստան եկա: Առաջ մտածում էի՝ մի օր կգնամ Հայաստան, բայց պատերազմը ստիպեց գալ, ու հիմա հետ գնալ չեմ ուզում: Այստեղ եկել եմ ընտանիքիս հետ: Սկզբնական շրջանում մի քիչ դժվարություններ եղան, հետո կամաց-կամաց կարգավորվեց ամեն ինչ:
Վանաձորի ծննդատանը արտասովոր դեպք է գրանցվել. վերջին տասնամյակում առաջին անգամ այստեղ 15-ամյա աղջիկ է ծննդաբերել:
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 24-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Ե.-ն:
Աշխարհը պետք է կանգնեցնի Պուտինին ու առաջինը, ինչ կարող է անել ԱՄՆ-ը, ուկրաինացիներին զինելն է:
Այցեր անպայման տեղի կունենան: Հավանաբար առաջիկա մեկ ամսվա ընթացքում Իրանի փոխնախագահը պատվիրակությամբ կայցելի ՀՀ: Այդ այցը կլինի ի պատասխան Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած այցին:
Թուրքիայի կառավարությունում աղբյուրը այսօր հայտնել է, որ Անկարան մտադիր է բաժնեմաս ձեռք բերել Տրանս-Ադրիատիկ (TAP) գազատարում: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Նարեկ Կարենի Նալբանդյանը ծնվել է 2009թ. մանկական ուղեղային կաթվածով: Նրան վիրահատել են Ռուսաստանի Տուլա քաղաքում գտնվող վերականգնողական կլինիկայում:
Հուլիսի 24-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահող ջրափրկարարները լճում նկատել են խեղդվող քաղաքացու:
Ոսկու գներն այսօր նվազել են՝ հասնելով նոր հնգամյա նվազագույն մակարդակին՝ 1 ունցիայի դիմաց 1077,40 դոլար, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Էլազըղ քաղաքի հյուրանոցում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տեղեկություններով վիրավորվել է 3 մարդ, հայտնում է Cumhuriyet-ը:
Թուրքիան սիրիական կոնֆլիկտի կողմ չի հանդիսանում, սակայն կոպտորեն արձագանքելու է այդ երկրից եկող իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգին, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
ԱՄՆ Լուիզիանա նահանգում Grand 16 Theatre-ում զոհվել է 3 մարդ, 7 մարդ վիրավորվել է, հայտնում է The Advertiser թերթը:
Հիմա ծայրը ծայրին հասցնում ենք: Մեկ ամիս՝ մի քիչ պակաս, մեկ ամիս՝ մի քիչ ավելի, մեկը մյուսին լրացնում է: Եթե գործն առաջ գնա, կմնանք Հայաստանում, բայց եթե ետընթաց լինի, պետք է լուծումներ փնտրենք: Հարկային դաշտի հետ կապված խնդիրներ չունենք, որքան վաճառում ենք, այդքան էլ վճարում ենք, օրենքը բոլորիս համար է:
Ղեկավարները հավանության են արժանացրել Պորոշենկոյի նախաձեռնությունը՝ ստորագրել շփման գծից տանկերը, մինչև 100 մմ տրամաչափի թնդանոթները հետ քաշելու մասին համաձայնագիր:
Ըստ ՀՀ Հանրային խորհրդի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ամբողջական տեսքի պահպանումը հնարավոր է
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ի գիտություն է ընդունել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը
Տեր-Պետրոսյանի բանասիրական դոկտորությունը չի ենթադրում իրավական հատուկ գիտելիքներ, բայց հաշվի առնելով, որ նա Հայաստանի առաջին նախագահն է՝ ենթադրվում է, որ սահմանադրական որևէ փաստաթղթի մասին խոսելիս պետք է համոզված լինի, թե ինչի մասին է խոսում։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին:
Սիրիայում այսօր ԴԱԻՇ-ի 35 զինյալ է ոչնչացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի անցկացրած օպերացիայի ընթացքում, հայտնում է DHA գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:
Ասում են, թե իշխանության կուլիսներում որոշված է՝ ՀՀ արդարադատության նախարար կդառնա ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը օգոստոսի վերջերին:
ԱԺ հանրապետական պատգամավոր Արթուր Ստեփանյանը՝ Չախկալ Արթուր մականունով, նախորդ տարի 55 մլն դրամ (մոտ 115 հազար դոլար) արժողությամբ առանձնատուն է գնել:
Երևան ու Բաքու կատարած այցի ժամանակ անցկացվել են բարձր մակարդակով հանդիպումներ ու բանակցություններ յուրաքանչյուր նախագահի հետ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջնական լուծման նպատակով բանակցություններում առաջընթաց գրանցելու նպատակով արված վերջին առաջարկները:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ստորագրել է հրամանագիր Մավրիկ Ղուկասյանին ԼՂՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։
Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունների դանդաղումը միջկառավարական «Թուրքական հոսք» նախագծում, կապված է Թուրքիայի ներսում քաղաքական խնդիրների հետ՝ երկրում ձևավորված չէ կառավարություն, մեկնաբանել է ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը RTV Slovenija հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։