Բաժիններ՝

Թուրքիան սիրիական կոնֆլիկտի կողմ չէ. Դավութօղլու

Թուրքիան սիրիական կոնֆլիկտի կողմ չի հանդիսանում, սակայն կոպտորեն արձագանքելու է այդ երկրից եկող իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգին, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Թուրքիան Սիրիայի ռազմական կոնֆլիկտի կողմ չէ ու չի դառնա: Սակայն այդտեղից եկող սպառնալիքին մենք պատասխանելու ենք նույնպիսի գործողություններով, որ իրականացրել ենք երեկ ու այսօր»,-ասել է Դավութօղլուն լրագրողներին:

Հիշեցնենք, որ Սիրիայում այսօր ԴԱԻՇ-ի 35 զինյալ է ոչնչացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի անցկացրած օպերացիայի ընթացքում:
Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031