Բաժիններ՝

«Նորմանդյան քառյակի» ղեկավարները քննարկել են Դոնբասում ստեղծված իրավիճակը

«Նորմանդյան քառյակի» երկրների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծած վիճակն ու մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հարցը, հայտնել են Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայից:

Ղեկավարները հավանության են արժանացրել Պորոշենկոյի նախաձեռնությունը՝ ստորագրել շփման գծից տանկերը, մինչև 100 մմ տրամաչափի թնդանոթները հետ քաշելու մասին համաձայնագիր: Համաձայնագիրը պետք է «անհապաղ» ստորագրվի Եռակողմ կոնտակտային խմբի շրջանակում:

Պորոշենկոն արձանագրել է, որ Դոնբասում վատացել է ռազմական իրավիճակը, քանի որ ավելացել են կրակոցները «զինյալների կողմից»:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Կիևի իշխանությունները պետք է լիարժեք երկխոսություն հաստատեն Դոնբասի ներկայացուցիչների հետ:
Երկրների ղեկավարները նշել են, որ հարկավոր է դուրս բերել ուկրաինական զորքերը Շիրոկինո ավանից:

«Նորմանդյան քառյակի» ղեկավարները դարձյալ վերահաստատել են կրակի դադարեցման ու ապառազմականացված գոտիների ստեղծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության վերահսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս