Բաժիններ՝

Թուրքական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ԴԱԻՇ-ի տասնյակ զինյալների

Սիրիայում այսօր ԴԱԻՇ-ի 35 զինյալ է ոչնչացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի անցկացրած օպերացիայի ընթացքում, հայտնում է DHA գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:

Համաձայն Թուրքիայի կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ չորս F-16 ինքնաթիռները ժ. 3.40-3.53-ի սահմաններում խոցել են Սիրիայում ԴԱԻՇ-ի թիրախները, հայտնում է TRT Haber-ը:

Ոչնչացվել է երկու հրամանատարային ու զինյալների հավաքի կենտրոնները, ընդ որում՝ ավիահարվածներ հասցրած կործանիչները գտնվել են Թուրքիայի տարածքում:
Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:

Թուրքական իշխանությունների հաղորդմամբ՝ ավելի վաղ ԴԱԻՇ-ի 5 գրոհայիններ կրակ էին բացել նռնականետերից ու «Կալաշնիկով» ինքնաձիգներից Քիլիս նահանգում սահմանային պարեկի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ զինվոր, երկուսն ստացել էին վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս