![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Կուբայի դեմ կես դար առաջ սահմանված բեռնարգելքը վերացնելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_009739ed11c40dd0952bf2202dcf774d.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հանրապետական երկու և դեմոկրատ երեք սենատորներ օրինագիծ են առաջ քաշել, որը նախատեսում է վերացնել Կուբայի դեմ կես դար առաջ սահմանված բեռնարգելքը: Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ամերիկացիներին վերստին կթույլատրվի բիզնես վարել կուբացիների հետ:
Սակայն դրա հետ մեկտեղ ուժի մեջ են մնալու այն դրույթները, որոնք դատապարտում են Կուբայում մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև առնչվում են Հավանայում բռնագրվված ամերիկյան գույքի հանդեպ հավակնություններին:
1959 թվականին Կուբայում իրականացված հեղափոխության միջոցով իշխանության է եկել Ֆիդել Կաստրոն, իսկ 1960 թվականին կտրականապես սրվել են Կուբայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, ինչն էլ 1961 թվականին հանգեցրել է դիվանագիտական հարաբերությունների խզման: