
Բակո Սահակյանը ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Արցախում պետականաշինության գործընթացին, հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է շարժման վետերանների հետ հանդիպումները և տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները և առաջարկությունները միշտ հետաքրքիր են ու օգտակար:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ