ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է խաղալիք ատրճանակով աֆրոամերիկացու վրա
Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ոստիկանն իրեն ամրակցված զենքից կրակել է 15-ամյա աֆրոամերիկացու վրա, ով եղել է խաղալիք ատրճանակով: Միջադեպը գրանցվել է Լոս Անջելեսում:
Տուժած Ջամար Նիկոլսոնը պատմել է, որ առավոտյան ընկերների հետ քայլելիս է եղել փողոցում, երբ հանկարծ լսել է կանգ առնելու մասին բարձր հրաման: Ջամարը գլուխը թեքել է ձայնի ուղղությամբ և տեսել է ոստիկանին ու նրա ատրճանակը: Հաջորդ պահին նա արդեն հայտնվել է գետնին՝ թիկունքին ոստիկանի արձակած փամփուշտով:
Ավելի ուշ պարզվել է, որ Ջամար Նիկոլսոնը եղել է խաղալիք ատրճանակով, ինչը գրավել է ոստիկանի ուշադրությունը, ով այդ պահին զբաղված էր սպանության հետաքննմամբ:
Ականատեսների և հենց տուժածի խոսքերով՝ սպան դեռահասին չի կարգադրել վայր գցել զենքը և պարզապես կրակել է նրա վրա: Ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ հեռվից անհնար է իրական զենքը խաղալիք զենքից տարբերակելը: