Արմեն Աշոտյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին. «Աճեցնում էինք, ասում էինք՝ մի ոտք էլ ավելացավ, մի գլուխ էլ ավելացավ, բայց ինքը դեռ կոլբայի մեջ էր»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ իրենք են տարիներ շարունակ «Դոդի Գագոյին» վերածել պարոն Ծառուկյանի և հիմա հակառակ պրոցեսը պետք է իրականացնեն:Նա Գագիկ Ծառուկյանին որակել է որպես հրեշ, որը երկար ժամանակ կոլբայի մեջ էր:

«Աճեցնում էինք, ասում էինք՝ մի ոտք էլ ավելացավ, մի գլուխ էլ ավելացավ, բայց ինքը դեռ կոլբայի մեջ էր: Ծաղկաձորյան համաժողովին դուրս եկավ, բայց բախտներս բերել է: Ես էլի եմ ասել, 7 ամսական է, լրիվ կենսունակ չէ, հետևաբար քանի ժամանակն է, իսկ ժամանակը հիմա է, այդ գործողությունները ամբողջությամբ պետք է իրականացվեն: Առանց խղճի խայթի, առանց ավելորդ զգացողությունների, որոնք իբր մեզ ավելի քաղաքակիրթ են սարքում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս