Բաժիններ՝

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Ծառուկյանին ԱԱԽ-ից հեռացնելուն

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանրապետության ԱԱԽ անդամների շարքից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին հեռացնելու մասին հրամանագիր ստորագրելուն՝ կապված նիստերից պարբերաբար բացակայելու հետ.

Սարգսյանը Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հայտարարել է. «Սա (ԱԱԽ) կինոթատրոն չէ, որ ով, երբ ցանկանա, այն ժամանակ նոր գա»: Նրա խոսքերով՝ 2013-2014 թվականներին անցկացված խորհրդարանի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորս նիստի:

Նախագահը նաև դիմել է վարչապետին՝ կոչ անելով ստուգել Ծառուկյանի կողմից հարկեր վճարելուց խուսափելու մասին հաղորդումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728