
Հարություն Ղարագյոզյանը հեռացավ ԲՀԿ-ի նիստից. 1in.am

1in.am-ի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը մինչ ԲՀԿ խորհրդի սկսելը լքել է «կանյաչնիում» ԲՀԿ կենտրոնական գրասենյակը: Նա նստել է իր մեքենան ու հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու է այդքան շուտ հեռանում ու չի մասնակցում կուսակցության քաղխորհրդի նիստին:
Նշենք, որ լրագրողները ԲՀԿ-ի ոչ բոլոր պատգամավորներին են այնտեղ նկատել: Լրագրողների աչքին չեն երևացել, օրինակ, Կարո Կարապետյանը, Արագած Ախոյանը կամ Տիգրան Ստեփանյանն ու Միքայել Մելքումյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: