
ԵՏՀ-ում հուսով են, որ ԵՏՄ-ի մաքսային օրենսգիրքը կստորագրվի մինչև ընթացիկ տարեվերջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինն Աստանայում լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ԵՏՄ-ի մաքսային օրենսգիրքը կստորագրվի մինչև ընթացիկ տարեվերջ.
«Հուսով ենք, որ մինչև 2015 թվականի մարտի 1-ը կստանանք կողմերի նկատառումները, որպեսզի դրանք ամբողջովին հաշվի առնվեն ու քննարկվեն տարվա առաջին կեսին: Ապա դրանք կուղարկվեն ստորագրման ընթացակարգի: Հուսով ենք, որ այս տարի կստորագրվի նոր փաստաթուղթ, և 2016 թվականի հունվարի 1-ից մենք կապրենք մաքսային նոր օրենսդրությանը համապատասխան»:
Գոշինը հիշեցրել է, որ մաքսային օրենսգրքի նախագիծը համաձայնեցման համար Մաքսային միության մասնակից երկրներին ուղարկվել է 2014 թվականի դեկտեմբերին: