
Լուկաշենկոն հաստատել է, որ ժամանելու է Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ պաշտոնական այցով ժամանելու է Վրաստան:
Սրանից առաջ Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը հայտարարել էր, որ Լուկաշենկոն պլանավորում է ապրիլին այցելել Վրաստան, որի շրջանակներում հանդիպելու է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:
Լուկաշենկոն այժմ հաստատել է դա՝ մանրամասնելով, որ Վրաստանի ղեկավարության հետ քանիցս հետաձգել են այցը, սակայն որոշել են, որ դա ի վերջո պետք է տեղի ունենա այս տարի: Լուկաշենկոն հավելել է, որ իրենք պետք է լրջորեն խոսեն երկկողմ հարաբերությունների մասին: