Այս մասին հայտարարել է ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
Մարտի 7-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի» թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Արեն Հ.-ն, 1999 թ. ծնված Կարեն Հ.-ն և 1975 թ. ծնված Թերեզա Հ.-ն:
«Նա հայ ժողովրդի բարեկամն է: Բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին, դատապարտել այն: Վերջերս էլ ՄԱԿ-ում է Հայոց ցեղասպանության մասին ելույթ է ունեցել: Նա խոստացել է, որ ապրիլի 24-ին այցելելու է Պատրիարքարան և Սուրբ Հարություն եկեղեցում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:
Յագուպյանը Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի միակ ներկայացուցիչն է այդ խմբում:
«Բոլորը նրան չափազանց մելանխոլիկ և մռայլ են համարում, բայց ես համաձայն չեմ դրա հետ: Նա բանաստեղծություններ ունի, որոնք մռայլ են, բայց նրա բոլոր բանաստեղծություններում լույս կա, նրան կարդալուց հետո լուսավորվում ես և կյանքով լցվում»:
Այս օրերին հեռանալով ԲՀԿ-ից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն այդպիսով շտապում են ի լուր իշխանությանը հայտարարել, որ պատրաստ են շարունակել իրենց «սուրբ գործը» ՀՀԿ-ի համար:
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ:
Ես, իհարկե, շոյված եմ, որ ՀՀ առաջին նախագահը Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի տրամաչափի գործիչների հետ նաև իմ անունն է տվել, բայց կցանկանայի, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը նշեր, թե իր նախագահության տարիներին իշխանության մեջ գտնվող այդ որ պաշտոնյան չէր պաշտպանել իր վարած քաղաքական կուրսը:
Փաստաթուղթն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանին կհուղարկավորեն վաղը՝ մարտի 10-ին:
«Ոչ, իշխանությունը հաղթել է մի բանում, այն ստեղծել է Գագիկ Ծառուկյանի նախադեպը՝ որպես բոլոր գործարարների աչքը վախեցնելու բան, թե ինչ կպատահի նրանցից յուրաքանչյուրի հետ, եթե, ինչպես Արմեն Աշոտյանն է ձևակերպում, նրանք իրենց ոտքը մեկնեն իրենց վերմակից ավելին»:
100 LIVES նախագիծը նվիրված է 100-րդ տարելիցին, բայց, պետք է ընդգծել, որ այն ոչ թե ցեղասպանության, այլ վերածննդի մասին է: Երախտագիտության տուրք է ուղղված նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնելով՝ մեր ժողովրդին վերածնվելու հնարավորություն են տվել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային կառույց կուսակցությունում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել Կոտայքի մարզի 26 գյուղական համայնքների ԲՀԿ անդամ համայնքապետեր:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը որովայնի շրջանում սուր ցավեր ունենալու պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատաողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ին փոխանցեց, որ Հակոբ Հակոբյանը ենթարկվել է լաբորատոր գործիքային հետազոտության, ինչի արդյունքում սուր վիրաբուժական պաթոլոգիա չի հայտնաբերվել, նա այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ, և այս պահին ստացիոնար բուժման կարիք չունի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի 4-ին (արդեն երկրորդ անգամ) տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանի
Մարտի 7-ի երեկոյան՝ «Պարտեզ» խանութի դիմաց, 2 հոգի ծեծել են մի երիտասարդի, ապա նրան նստեցրել ավտոմեքենան ու տարել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած ընթացիկ ծրագիրը, ինչպես նաև նոր վարկային ծրագրի մեկնարկի և հիմնախնդիրների շուրջ մի շարք հարցեր: Նախարարը նշել է, որ կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություններ, որոնք ներառված են Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:
Մարտի 9-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրազիլիայի ջրային տարածքներում՝ Ռիո դը Ժանեյրոյի հայտնի ավազանների մոտակայքում, հայտնաբերել են բակտերիայի նոր տեսակ: Այդ միկրոօրգանիզմի յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն կայուն է դեղամիջոցների նկատմամբ: Իրենց ունիկալ հատկությունների պատճառով նոր միկրոօրգանիզմները կոչվեցին «սուպեր» բակտերիաներ:
Մարտի 7-ին՝ ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի՝ ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի բժշկական կենտրոն՝ Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 7 անձ:
«Ծառուկյանի հրաժարականի և հայաստանյան ներքաղաքական զարգացումների հիմքում բացառապես ներքաղաքական պատճառներն են»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը` անդրադառնալով հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներին:
«1991 թվականից թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում գործողություններն արդյունք չեն տվել, պետության կառավարման հարցում համար մեկ ցուցանիշն արդյունքն է, կառավարողներն իրենց գործունեությունը տապալում են և որոշ ժամանակ անց մարդիկ գնում են նորից իրենց հետևից: Հիմա էլ մեկ այլ արտահայտություն են շրջանառության մեջ դրել՝ տակտիկական նահանջ: Ավելի լավ է ընդունել պարտությունը, պարտությունն ընդունելը հասարակության մեջ ավելի լավ կգնահատվի»,- նկատեց Մեսրոբյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ:
Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասը մեծ կորուստ է կրել: Ուկրաինայի Խարկով քաղաք կատարած հովվապետական այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Ավելի վաղ Զաուր Դադաևը պատմել է, որ քաղաքական գործչին սպանել են իսլամին քննադատելու համար:
Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հանդիպումը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream ընկերությունը, որում երևում է, թե ինչպես է այսօր՝ մարտի 9-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, տեղի ունեցել Mercedes-ի և Skoda-ի բախումը, որից հետո Mercedes-ը հարվածել է կարմիր լույսի տակ կանգնած BMW X 5-ին և Ford Transit-ին:
«Միստրալ» տիպի «Սևաստոպոլ» ուղղաթիռակիրն առաջին անգամ շուտով կհայտնվի ծովում
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի ընթացիկ տարվա մարտի 7-ի հրամանով` ԼՂՀ և ՀՀ ոստիկանությունների միջև սերտ համագործակցության ամրապնդման, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում զգալի ավանդ ներդնելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: