
«Ծառուկյանի հրաժարականի գլխավոր շարժիչը բացառապես ներհայաստանյան պատճառներն էին». Կռիլով

«Ծառուկյանի հրաժարականի և հայաստանյան ներքաղաքական զարգացումների հիմքում բացառապես ներքաղաքական պատճառներն են»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը` անդրադառնալով հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներին: Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հրաժարականի գլխավոր շարժիչ գործոնը բացառապես ներհայաստանյան պատճառներն էին: Հետագայում, ըստ Կռիլովի, չնայած Մոսկվայի դերակատարության կարևորությանը, Ռուսաստանը պահպանում է իր ազդեցությունը տարածաշրջանում, հենց ներքին պատճառներն են պայմանավորելու Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու քաղաքականությունը:
Այս պատկերը, նրա խոսքով, կարող է փոփոխվել միայն այն դեպքում, եթե Երևանի իշխանության ղեկին հայտնվի այնպիսի մի թիմ, որն Ուկրաինայի և Վրաստանի օրինակով կորոշի գնալ երկրի կողմոնորշման արմատական փոփոխության: «Իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ հայկական քաղաքականությունն իսկապես կսկսի ղեկավարել արտաքին ձեռքը: Բայց դա ամենևին Մոսկվայի ձեռքը չի լինի»,- ասաց Կռիլովը:
Ալեքսանդր Կռիլովի հետ հարցազրույցը՝ ավելի ուշ: