Նեմցովի սպանության գործով Չեչնիայում ձերբակալվել է ևս երկու մարդ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բորիս Նեմցովի սպանության հետաքննման ընթացքում Չեչնիայում ձերբակալվել է ևս երկու մարդ: Այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ձերբակալվածներից մեկը չեչեն բարձրաստիճան ուժայինի ազգական է: Այդ անձինք ուժայինների տեսադաշտում հայտնվել են Զաուր Դադաևի ու Բեսլան Շավանովի ձերբակալությունից հետո: Ներկայումս ստուգվում է սպանությանը նրանց մասնակցության հարցը, ընթանում են հարցաքննություններ:

Աղբյուրը նաև հաստատել է հետաքննության հիմնական վարկածը, որ Նեմցովի սպանությունը կապված է իսլամի մասին նրա հայտարարություններ անելու հետ: Ավելի վաղ Զաուր Դադաևը պատմել է, որ քաղաքական գործչին սպանել են իսլամին քննադատելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031