Նոր մանրամասներ՝ Գյումրիում հնչած կրակոցներից
Tsayg.am-ը գրում է. Մարտի 7-ին՝ ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի՝ ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, «Գյումրի» բժշկական կենտրոն՝ Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 7 անձ:
Նրանցից մեկն ամբուլատոր բուժում ստանալուց հետո գնացել է տուն, իսկ մյուսների՝ Կնյազ Սմբատի Ղազարյանի մոտ առկա են եղել բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ, Գագիկ Սմբատի Ղազարյանի մոտ՝ ձախ ուսահոդի շրջանի քերծվածքներ, հրազենային կոտորակային վնասվածք, անրակի բաց կոտրվածք, գլխի գագաթային ծոծրակային շրջանի քերծվածքներ վնասվածքներով, Գագիկ Գառնիկի Ղազարյանն ունեցել է՝ բաց, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմաբեկորային ներհրված կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ վնասվածքներով, Վլադիմիր Ալբերտի Հակոբյանի մոտ ախտորոշվել է՝ ձախ ազդրի և ձախ գոտկային շրջանի կտրած վերքերով, Սմբատ Կնյազի Ղազարյանի մոտ առկա է եղել՝ ձախ հետույքային շրջանի ծակած կտրած վերք, իսկ Համլետ Վարդգեսի Գևորգյանն ունեցել է գլխի ճակատային շրջանի քերծված վերքերով: Տուժածներից երեքը տեղափոխվել են Երևան Էրեբունի բժշկական կենտրոն: