Պարտքի դիմաց առևանգել են հետախուզման մեջ գտնվողին. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է. Մարտի 7-ի երեկոյան՝ «Պարտեզ» խանութի դիմաց, 2 հոգի ծեծել են մի երիտասարդի, ապա նրան նստեցրել ավտոմեքենան ու տարել:
Ականատեսները պատմում են, որ առևանգողները եղել են «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայով:
Ավելի ուշ պարզվել է, որ առևանգողներից մեկը եղել է «Հրազդան Էքսպո»-ի տնօրենը: Նա և իր ուղեկիցը իրավապահներին հայտնել են, որ
առևանգել են Ռոմանոս Աղաջանյանին, որովհետև նա իրենց պարտք է եղել:
Ասել են նաև, որ նրան նստեցրել են ավտոմեքենան, շրջել Երևանի փողոցներով, որից հետո իջեցրել են Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում ու հեռացել: Դրանից հետ առևանգվողն անհետացել է:
Բանն այն է, որ նա դեռ 2012թ-ի հունվարից հետախուզման մեջ է՝ Մոսկվայում ավազակային հարձակման և անձի առևանգման մեղադրանքներով:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: