Բաժիններ՝

Հակոբ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը որովայնի շրջանում սուր ցավեր ունենալու պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատաողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ին փոխանցեց, որ Հակոբ Հակոբյանը ենթարկվել է լաբորատոր գործիքային հետազոտության, ինչի արդյունքում սուր վիրաբուժական պաթոլոգիա չի հայտնաբերվել, նա այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ, և այս պահին ստացիոնար բուժման կարիք չունի:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Այժմ նա կալանավորված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս