Բաժիններ՝

Յանուկովիչը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու պլանների մասին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը RIA Novosti-ն տված հարցազրույցում պատմել է քաղաքականություն վերադառնալու իր պլանների ու Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ունեցած շփումների մասին:

«Ցանկանում եմ վերադառնալ քաղաքականություն: Ես այսօր … Այն, ինչ իմ ուժերում է, ես ամեն ինչ անում եմ: Առաջին հերթին՝ շատ եմ օգնում մարդկանց, ում հետապնդում են Ուկրաինայում, ովքեր արդեն հեռացել են, օրինակ՝ Ուկրաինայի սահմաններից դուրս: Ու ոչ միայն Ռուսաստան: Ռուսաստանում, ինքնըստինքյան, ես նրանց հետ կապ եմ պահպանում: Ինչով կարող եմ, օգնում եմ»,- պատմել է Յանուկովիչը:

Նա հայտնել է, որ կապ է պահպանում ուկրաինացի գործող քաղաքական գործիչների հետ:
«Նրանցից շատերն այսօր արդեն այդքան էլ չեն ամաչում ու այդքան էլ չեն վախենում, որքան նախկինում: Նրանք արդեն իրենց հարմարավետ են զգում, երբ մենք հանդիպում ենք ու հարցեր քննարկում»,- ասել է Յանուկովիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս