Մոսկվայում հարձակվել են Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու ու երեխայի վրա
Մոսկվայում անհայտ անձինք հարձակվել են հաղորդավար Դմիտրի Շեպելյովի վրա, ով փաստացի վաղամեռիկ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինն էր, հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբերովը հայտարարել է, որ երեկ ուշ երեկոյան փաստաբանի ուղեկցությամբ իրենց է դիմել Շեպելյովը, ով հայտարարել է իր նկատմամբ մի խումբ մարդկանց կողմից գործադրված անօրինաչափ գործողությունների մասին:
Ոստիկանությունը սկսել է հետաքննել կատարվածը: RIA Novosti-ի աղբյուրները հայտնում են, որ տուժել են Շեպելյովն ու նրա որդին՝ Պլատոնը:
Ավելի վաղ հաղորդավարը հայտարարել էր, որ սպառնալիքներ է ստանում Ժաննա Ֆրիսկեի հոր կողմից:
Մոր մահից հետո տղան ապրում է հոր հետ, սակայն Ժաննայի հայրը պահանջում է, որ երեխան մշտապես ապրի տատիկի ու պապիկի հետ: