Guardian-ը հրապարակել է ԴԱԻՇ-ի գաղտնի փաստաթղթերը
The Guardian-ը հրապարակել է ԴԱԻՇ-ի գաղտնի փաստաթղթերը, որոնք ապացուցում են ջիհադիստների՝ Սիրիայի ու Իրաքի տարածքում պետություն կառուցելու նրանց պլանները:
24-էջանոց փաստաթուղթը ներառում է տնտեսական պլան, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պետք է գործի ահաբեկչական քարոզչությունը, պատմվում է, թե ինչ եղանակով է հնարավոր կենտրոնացված հսկողություն սահմանել նավթի, գազի ու ֆինանսների մյուս կարևորագույն աղբյուրների նկատմամբ:
Փաստաթղթում արծարծվում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, առևտուրը, հեռահաղորդակցությունը, խմբավորման անդամների համար աշխատատեղերի ստեղծումը:
Փաստաթղթերի համաձայն՝ ԴԱԻՇ-ը պլանավորում է կառուցել առանձին ուսումնական ճամբարներ վետերան զինյալների ու կանոնավոր զորքերի համար: Համաձայն սահմանված կանոնների՝ փորձառու զինյալները պետք է ամեն տարի երկշաբաթյա կուրսեր անցնեն՝ որակավորումը բարձրացնելու նպատակով:
ԴԱԻՇ-ի տվյալների համաձայն՝ ԴԱԻՇ-ը «մարտարվեստ» կսովորեցնի նաև երեխաներին: Փաստաթղթում ընդգծվում է միասնական մշակույթի հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև կազմակերպության ինքնաբավության հարցը, ինչին հարկավոր է հասնել ռազմական ու սննդամթերքի արտադրման գործարանների կառուցման ճանապարհով:
Այդկերպ, ներկայում ԴԱԻՇ-ը «ավելին է, քան պարզապես զինյալների խումբը», կարծում է հոդվածագիրը: