«Սա շատ մեծ ստվեր է, չի կարելի Սահմանադրությունը նման ստվերով ընդունել». Ստեփան Մարգարյան

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պարտավոր է այդ բոլոր դեպքերի հետ կապված բացատրություններ ներկայացնել շատ հիմնավոր ձևով»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի բացատրություններից հետո միայն կարելի է ասել՝ կայացա՞ծ է հանրաքվեն, թե՞ ոչ:

Հարցին՝ համաձա՞յն եք Ձեր խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի այն դիտարկման հետ, թե տեղի է ունեցել պետական հանցագործություն, Ս. Մարգարյանն ասաց, որ չի կարող նման բան ասել, քանի որ չունի փաստեր:

«Դատելով այն ամենից, ինչ կա, իհարկե, շատ խախտումներ են եղել, բայց դրանց վերաբերյալ բացատրությունները դեռևս չկան: Սա շատ մեծ ստվեր է, չի կարելի Սահմանադրությունը նման ստվերով ընդունել»,- նշեց Ս. Մարգարյանը:

Կարդացեք նաև

Հարցին էլ, թե ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը Սահմանադրական դատարան է դիմելու՝ հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար, ստորագրելո՞ւ եք այդ փաստաթղթի տակ, Ս. Մարգարյանն այսպես արձագանքեց. «Տեսնեմ՝ ինչ են ներկայացնում, հետո կասեմ»:

Տեսանյութեր

Լրահոս