
Խոշոր վթար Մասիս գյուղում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 30 հասցեի մոտակայքում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 MA 822 (վարորդ՝ 1969 թ. ծնված Ս. Ս.), «ՖԱՎ» մակնիշի 3097L (Երևան-Արտաշատ երթուղին սպասարկող մարդատար ավտոբուս, վարորդ՝ 1952 թ. ծնված Ս. Պ.) և «Միցուբիշի» մակնիշի 31 OU 317 պետհամարանիշերով (վարորդ՝ 1954 թ. ծնված Ս. Խ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «ՖԱՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1952 թ. ծնված Ս. Պ.-ին և ուղևոր՝ 1981 թ. ծնված Հ. Խ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: